Birds in My Backyard - 2010 Winners' Works

Սույն թվականի ապրիլի 9-ին, ամփոփվեցին «Թռչուններն իմ բակում» մրցույթի արդյունքները:

Հայաստանի ամերիկյան համալսարան էին հյուրընկալվել հայաստանի տարբեր մարզերից ավելի քան 60 դպրոցականներ՝ ստանալու իրենց պարգևները:

«Հակոբյան» բնապահպանական կենտրոնի տնօրեն Կարեն Աղաբաբյանը սիրով ողջունեց երեխաներին և անցավ արարողության ամենասպասելի մասին՝ մրցանակաբաշխությանը:

Երեխաները շունչները պահած սպասում էին իրենց անուններին, և ահա, վերջապես, բարձրաձայնվեցին.

լավագույն լուսանկար.

    Առաջին մրցանակ – Կարեն և Մանաս Պետրոսյաններ, Գյ. Նորատուս,

Երկրորդ մրցանակ – Մանե Խաչատրյան, Ք. Ջերմուկ,


   

Երրորդ մրցանակ – Բաբկեն և Գեղամ Կարապետյաններ, Գյ. Նորատուս:


լավագույն նկար.

    Առաջին մրցանակ – Լիանա և Ժորա Սարգսյաններ, Ք. Երևան,

Երկրորդ մրցանակ  - Աննա Հակոբյան, Ք. Ջերմուկ,

Երրորդ մրցանակ  - Կարեն և Մանաս Պետրոսյաններ, Գյ. Նորատուս:


 

լավագույն դիտարկում.

 

Շնորհվեցին նաև խրախուսական մրցանակներ.

ամենահումորային աշխատանքի համար – Արսեն Կարապետյան, Գոռ Ներսեսյան և Հարություն Գրիգորյան, Ք. Չարենցավան,
Կոլաժային աշխատանքների համար – Զովունու միջն. Դպրոց,

Ֆիլմ ներկայացնելու համար -  Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Ք. Երևան,

Ֆիլմ ներկայացնելու համար - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Ք. Երևան,

 

Հետաքրքիր բայց ուշացած նկարի համար – Միքայել Հովակիմյան, Ք. Երևան:

Հատուկ մրցանակներ շնորհվեցին «Արևորդու» կողմից.

Բնությանն ամեն դեպքում օգնելու համար – Փառանձեմ Հովակիմյան, Քնարիկ Ստեփանյան,
Ք. Սիսիան,


Լավագույն կերամանի համար – Հերմինե Վարդանյան և Մարիամ Խաչատրյան, Ք. Սիսիան,

Ամենագունավոր թռչնի նկարի համար – Արսեն Ղարիբյան, Գյ. Ուրծաձոր:



Միջոցառման վերջում, որպեսզի երեխաները վերադառնան ոչ միայն մրցանակներով, այլ նաև նոր գիտելիքներով, ցուցադրվեց մուլտֆիլմ օզոնի շերտի վերաբերյալ:

Միջոցառումից հետո մասնակիցներն այցելեցին «Հայաստան ծառատունկ» ծրագրի տնկարան, որտեղ ծանոթացան «նորածին» ծառերի հետ և սովորեցին, թե ինչպես փրկել նրանց կյանքը:

Առանձնահատուկ շնորհակալություններ մեր գործընկերներին մրցույթին աջակցելու համար.

«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ԳՐՔԻ ԵՎ ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ

(Հանրապետության հրպ., Կառավարական տուն 2,   +374-10-568184), հաղթողներին գրենական պիտույքներ տրամադրելու համար,

Աշոտ Աթոյան,  Ձկնորսական և տուրիստական պարագաների խանութի տնօրեն

(Փետակ, 159-160 տաղավար)  հաղթողներին մրցանակներ տրամադրելու համար:

«Բյուրեղ» ընկերություն

(Արշակունյաց պող., շենք 18,   +374-10-587587 ), աղբյուրի ջուր ապահովելու համար,