Ինչպես լուսանկարել թռչուններին
Ձմռանը կերամանի մոտ թռչուններին
նկարելն ավելի հեշտ է, քան ամռանն անտառում կամ տափաստանում, քանի որ հիմա նրանք
ավելի շատ են վստահում մարդկանց:
Չնայած, նույնիսկ ձմռանը նրանք շատ զգույշ են:
Այդ պատճառով խորհուրդ է տրվում նրանց նկարել թաքստոցից: Եթե կերամանը կախել եք Ձեր
պատշգամբում, ապա թաքստոցը կարող է լինել Ձեր տունը: Այդ դեպքում որևէ բանով ծածկել
պատուհանը և թողնել մի փոքրիկ անցք լուսանկարչական ապարատի օբյեկտիվի համար:
Եթե կերամանը կախել եք այգում, ապա հարկ է, որ նախօրոք հոգ տանեք թաքստոցի
մասին, որտեղ թռչունները Ձեզ չեն կարող նկատել: Եթե այգում չկա հարմար տեղ, ապա
փորձեք անել այնպես, որ թռչունները Ձեզ վստահեն: Դրա համար պետք է կանոնավոր կերպով
գտնվել միևնույն վայրում, որպեսզի թռչունները Ձեզ սովորեն և բավական մոտենան:
Կամաց-կամաց, մի քանի օրվա ընթացքում կարելի է մոտենալ կերամանին այնպես, որ
լուսանկարելու պահին նրանք լինեն Ձեզանից ոչ հեռու:
Հիշեք որ, եթե
ծրագրել եք այգում լուսանկարել, ստիպված եք լինելու երկար ժամանակ անշարժ նստել:
Այդ պատճառով նախօրոք հարկ է հոգ տանել տաք հագուստի, ինչպես նաև, ցանկալի է,
թերմոսով թեյի մասին: Բացի դրանից կարող է այնպես պատահել, որ կերամանի մոտ
միառժամանակ ոչ մի թռչուն չլինի, հետևաբար, պետք է գտնել սպասումը հաճելի դարձնելու
հնար (օրինակ` գիրք կարդալ): Բացի այդ պետք է իմանալ, թե ինչ ջերմաստիճանում է Ձեր
ապարատը անխափան աշխատում, և համապատասխանաբար որոշել` որտեղ պահել ապարատը
(օրինակ` վերարկուի տակ, և հանել միայն լուսանկարելիս):
Ցանկալի է լուսանկարել
մոտեցման հնարավորություն ունեցող ապարատով, ինչի համար ցանկալի է օգտագործել 8-10
անգամ մոտեցնող օբյեկտիվ: Սակայն, եթե Ձեր ապարատի հնարավորությունը փոքր է (3
անգամ մոտեցնող), մի հուսահատվեք, միևնույնն է Ձեզ կհաջողվի բավական մոտենալ
թռչուններին, եթե ունեք բավականաչափ համբերություն և մեծ ցանկություն:
Ահա մի քանի առաջարկություններ, որոնք կօգնեն Ձեզ գեղեցիկ լուսանկարել
Ձեր թռչնին`
1. Համեմատաբար մեծ ֆոկուսային տարածություն թողեք, ինչպես
նաև բավականին մեծ դիաֆրագմա (մոտավորապես 5,6), այնպես, որ լուսանկարի ֆոնը
ֆոկուսից դուրս լինի:
2. Օգտագործե'ք չափազանց զգայուն լուսանկարչական ժապավեն
(օրինակ` 400 միավոր): Այդպիսի ժապավենի համար առաջարկվում է ոչ պակաս քան 1/125
վայրկյան պահելու տևողություն:
3. Հնարավորին չափ բնական լուսավորություն
օգտագործեք:
4. Եթե թռչնին լուսանկարում եք մեծավանդակում, դուրս հանեք բոլոր
ճյուղերն ու թառերը, բացի այն ճյուղից, որի վրա մտադիր եք լուսանկարել Ձեր թռչնին:
5. Լուսանկարչական ապարատի եռոտանին տեղադրե՛ք նկարելու համար հարմար դիրքում:
Օբյեկտիվը ուղղեք դեպի այն ճյուղը կամ կտամանը, որի վրա ցանկանում եք նկարել
թռչնին: Թողեք լուսանկարչական ապարատը այդպիսի դիրքում` թռչնին հնարավորություն
տալով համակերպվելու:
6. Փորձե՛ք հնարավորին չափ խոշոր պլանով լուսանկարել
թռչնին:
7. Օգտագործե՛ք փականակի հեռակառավարման ձգանը կամ լուսանկարե՛ք
թաքստոցից:
8. Փորձե՛ք կտրուկ շարժումներ չանել և չաղմկել:
9. Վայրի
թռչուններ լուսանկարելու համար նրանց ուշադրությունը գրավե՛ք կտամանով: Այնուհետև
հետևեք 5, 6, 7 և 8 կետերի առաջարկություններին:
10. Զինվե՛ք համբերությամբ: