Birds in My Backyard - Brochure

«ԹՌՉՈՒՆՆԵՐՆ ԻՄ ԲԱԿՈՒՄ»

 

Մասնակցի՛ր մրցույթին

մինչև մարտի 15-ը,

2010թ.

Հիմնականում մարդաբնակ վայրերում ձմեռող թռչունների տեսակները

Հայերեն անվանումը

Անգլերեն անվանումը

Ռուսերեն անվանումը

Լատիներեն անվանումը

1

Մոխրագույնագռավ

Carrion Crow

Серая ворона

Corvus corone

2

Անտառայինկաչաղակ

Eurasian Jay

Сойка

Garrulus glandarius

3

Սովորականկաչաղակ

Black-billed Magpie

Сорока

Pica pica

4

Սերմնաքաղ

Rook

Грач

Corvus frugilegus

5

Սովորական ճայ

Eurasian Jackdaw

Галка

Corvus monedula

6

Մեծ երաշտահավ

Great Tit

Большая синица

Parus major

7

Տնային ճնճղուկ

House Sparrow

Домовый воробей

Passer domesticus

8

Երկնագույն երաշտահավ

Blue Tit

Лазоревка

Parus caeruleus

9

Ամուրիկ

Chaffinch

Зяблик

Fringilla coelebs

10

Սովորական սերինոս

Brambling

Юрок

Fringilla montifringilla

11

Հատբեկիչ

Hawfinch

Дубонос

Coccothraustes

12

Կարմրակատար

European Goldfinch

Щегол

Carduelis carduelis

13

Կանաչ սերինոս

European Greenfinch

Зеленушка

Carduelis chloris

14

Կանեփնուկ

Eurasian Linnet

Коноплянка

Carduelis cannabia

15

Սովորականդրախտապան

Yellowhammer

Обыкновенная овсянка

Emberiza citrinella

16

Լեռնայինդրախտապան

Rock Bunting

Горная овсянка

Emberiza cia

17

Կորեկնուկ

Corn Bunting

Просянка

Miliaria calandra

18

Անտառային նրբագեղիկ

Dunnock

Лесная завирушка

Prunella modularis

19

Սև կեռնեխ

Eurasian Blackbird

Черный дрозд

Turdus merula

20

Սոսնձակեռնեխ

Mistle Thrush

Деряба

Turdus viscivorus

21

Սինակեռնեխ

Fieldfare

Рябинник

Turdus pilaris

22

Սպիտակ խաղտտնիկ

White Wagtail

Белая трясогузка

Motacilla alba

23

Փոքր տատրակ

Laughing Dove

Малая горлица

Streptopelia senegalensis

24

Օղակավոր տատրակ

Eurasian Collared-dove

Кольчатая горлица

Streptopelia decaocto

25

Խայտաբղետ փայտփոր

Greater Spotted Woodpecker

Большой пестрый дятел

Dendrocopos major

26

Ականջավոր բու

Long-eared Owl

Ушастая сова

Asio otus

27

Լորաճուռակ

Eurasian Sparrowhawk

Перепелятник

Accipiter nisus

 

Անցկացվում է մրցույթ` «Թռչուններն իմ բակում»:
 
Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյան բնապահպանական կենտրոնը» կազմակերպում է ձմեռող թռչունների դիտարկման ամենամյա մրցույթ, որը կոչվում է «Թռչուններն իմ բակում»:          

Մրցույթին կարելի է մասնակցել հետևյալ անվանակարգերում`

  • լավագույն լուսանկար,
  • լավագույն նկար,
  • լավագույն դիտարկում:

Մրցույթին մասնակցելու նախապայմանը կտաման պատրաստելն է: Այնուհետև, մինչև 2010թ. մարտի 15-ը մեզ ուղարկեք ձեր պատրաստած կտամանի մոտ արված թռչնի լուսանկարները կամ նկարները,  կամ էլ ուղարկեք ձեր պատրաստած կտամանի մոտ կատարած դիտարկումները: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ձեր պատրաստած կտամանը մրցույթին չի կարող ներկայացվել:

Մրցույթին կարող են մասնակցել միայն այն աշխատանքները, որտեղ առկա է ձեր պատրաստած կտամանը:

Յուրաքանչյուր մասնակից կարող է միաժամանակ մասնակցել բոլոր երեք անվանակարգերում: Լավագույն դիտարկումները, լուսանկարները և նկարները կտեղադրվեն «Հակոբյան բնապահպանական կենտրոնի»

ինտերնետային էջումwww.acopiancenter.am/bimb :

ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԿՏԱՄԱՆ

Պարզ կտաման

Սա պարզագույն կտաման է, որը պատրաստված է տախտակից` չորս փոքրիկ կողերով: Տախտակի չափսերը կարող են լինել մոտավորապես 50x50 սմ` կախված այն բանից, թե ինչ նյութ է ընկնում ձեռքի տակ: Տախտակի չորս կողմերից ամրացվում են կողերը: Կողերի չափը կարող է լինել 5-7 սմ: Կտամանը կարելի է ամրացնել պատշգամբում կամ ուղղահայաց ամրացման միջոցով ամրացնել սյանը կամ ծառին, կամ կախել ծառի ճյուղին: Այդպիսի կտամանը կարելի է տեղադրել ամենուրեք, սակայն հիշեք, որ ամեն օր անհրաժեշտ է մաքրել կտամանը և ուտելիք ավելացնել, այդ իսկ պատճառով այն պետք է մոտ լինի տանը` պատշգամբում կամ տան բակում:

Կտաման-տաղավար


Այն նախատեսված է քաղաքային և անտառային այն մանր թռչունների համար, որոնք գալիս են քաղաք: Որպես հիմք վերցնում ենք նախորդ կտամանը և նրան ավելացնում տանիք` հենակների միջոցով, ինչպես ցույց է տրված նկարում:    Խորհուրդ է տրվում, որ հենակների բարձրությունը լինի 10-15 սմ: Այն ևս կարելի է տեղադրել պատշգամբում, բակում կամ զբոսայգում, որպեսզի տանիքը պաշտպանի կտամանը ձյունից: Հիշե'ք, որ եթե Դուք տանիքը մեխերով եք ամրացնում հենակներին, ապա անհրաժեշտ է ընտրել փոքր մեխեր, որպեսզի նրանք չանցնեն հենակների միջով և չվնասեն թռչուններին:

 Կախովի կտաման

0,5 կամ 1 լ ծավալի հասարակ պլաստիկ շիշը ծակել տաքացրած մեխով հետևյալ կերպ. երկու սիմետրիկ անցք անել, որոնց միջով կանցկացվի մի ձող, որը ա նհրաժեշտ է թռչուններին որպես նստելատեղ: Այդ անցքերի տրամագիծը կախված է այն բանից, թե ինչ տրամագծի ձող կամ կամ ճյուղ եք մտադիր անցկացնել: Խորհուրդ է տրվում 1-2 սմ տրամագծով: Նստելատեղի անցքերից 4-5 սմ բարձր,1-2 սմ տրամագծով ևս մի քանի անցքեր արեք, որոնց միջից թռչունները կկարողանան ուտելիք վերցնել: Մի քանի նստելատեղեր և անցքեր արեք, այնպես, որ երկու կից նստելատեղերը խաչաձև տեսք ունենան վերևից նայելիս, քանի որ այդ դեպքում թռչունները միմյանց չեն խանգարի: Անցքեր և հենակներ անելուց հետո լցրեք կուտը: Պատրաստի կտամանը հարկավոր է կախել ծառի ճյուղից հանգույցի միջոցով:

Ինքնահոս կտաման


Կրկին որպես հիմք վերցրեք պարզ կտամանը: Կողմերից մեկին ուղղահայաց ամրացվում է փայտե տախտակ: Պլաստիկ շիշը, որի մեջ կուտ է լցվում, բերանի կողմից ամրացվում է այդ տախտակին: Շշի բերանից մինչև կտամանի մակերեսը տարածությունը 5 սմ է: Ուղղահայաց տախտակը ամրացվում է սյունին, պատին կամ ծառին: Կտամանը նախատեսված է այն բանի համար, որ կուտը թափվի շշից թռչունների կուտ ուտելուն զուգընթաց, իսկ կտամանին հետևող անձը կարող է ստուգել այն 2-4 օրը մեկ անգամ՝ կախված այն բանից, թե ինչ չափի է շիշը և որքան արագ են թռչունները սպառում մեկ շշի պարունակությունը: Հետևաբար կտամանը կարելի է տեղադրել ինչպես պատշգամբում կամ բակում, այնպես էլ զբոսայգում: Կուտ լցնելու համար անհրաժեշտ է արձակել շիշը, կուտ լցնել և ապա կրկին շիշը ամրացնել տախտակին:

Մեհրաբյանի կտաման

Կտամանը հնարել է Ք. Երևանի Անանիա Շիրակացու անվ. ճեմարանի 6-րդ դասարանի սան Շահեն Մեհրաբյանը, և շնորհիվ յուրօրինակության և գործառական կառուցվածքի 2006թ.-ին արժանացել է մտավոր սեփականության արտոնագրի (No 1754 A2):

Վերցնենքսմ տրամագծովսմերկարությամբցանկացած խողովակ պլաստմասեկամստվարաթղթե Խողովակըերկարությամբկիսել 2 հավասար մասերի, որոնցից մեկը կտամանին կծառայի իբրև հատակ, մյուսը` տանիք: Կիսված մասերն ամրացնել նախօրոք կտրած օվալաձև տախտակներով այնպես, որ նրանց միջև մնա 7-10 սմ արանք, որպեսզի թռչունները կարողանան մտնել կտաման: Կերը լցվում է կտամանի հատակի ամբողջ երկարությամբ: Պատշգամբում կամ ծառից կտամանը կարելի է կախել կողերին ամրացված կախիչների միջոցով: Կտամանը նախատեսված է կերը ագռավներից պաշտպանելու համար, քանի որ դրա ձևն ու նեղ արանքը թույլ չի տալիս ագռավներին մոտենալ կերին: Մինչդեռ փոքրիկ թռչունները հեշտությամբ մտնում են կտաման և վտանգի դեպքում դուրս թռչում:

Լրացուցիչ տեղեկություններ


Դուք կարող եք համակցել երկու կամ ավելի կտաման կամ ինքներդ մի նոր կտաման հորինել: Եթե դժվարանում եք կտաման պատրաստել, կարող եք օգնության համար դիմել Հայաստանի ամերիկյան համալսարանի   «Հակոբյան բնապահպանական կենտրոն»:

ԻՆՉՊԵՍ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ
 

Դիտարկումը կարելի է ներկայացնել ձեռագիր կամ համակարգչային շարվածքով: Այն պետք է լինի A4 չափսի (սովորական ալբոմի թերթ):

Դիտարկման մեջ կարելի է նկարագրել կտամանը (կամ պարզապես բնութագրել կառուցվածքը`օգտվելով ինչպես պատրաստել կտաման էջում տրված կտամանների անվանումներից), նրա տեղադրման վայրը (զբոսայգի, անտառ, պատշգամբ, բակ), եղանակը, դիտարկումների կատարման ժամկետները, դիտարկված թռչունների տեսակները, թռչունների այցելությունների թիվը և այլն: Իսկ ավելի մանրամասների համար այցելեք www.acopiancenter.am/bimb :

ԻՆՉՊԵՍ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ  


Կտամանների մոտ նկարած թռչունների լուսանկարները կամ նկարները կարելի է ուղարկել դիտարկումների հետ կամ առանձին: Եթե հնարավորություն ունեք օգտվել համակարգչից և սկաներից, ապա սկան արեք լուսանկարները և ուղարկեք հետևյալ էլեկտրոնային հասցեներով` [email protected], իսկ հակառակ դեպքում, կարող եք ուղարկել փոստով: Լուսանկարներն ու նկարները նույնպես կտեղադրվեն մեր ինտերնետային էջում:
  Ուղարկելիս անպայման նշեք Ձեր անունն ու ազգանունը, քաղաքը/գյուղը, դպրոցի համարը և դասարանը:

Խորհուրդներ թռչուններին լուսանկարելու վերաբերյալ
 

Ահա մի քանի առաջարկություններ, որոնք կօգնեն Ձեզ գեղեցիկ լուսանկարել Ձեր թռչնին`
 

  1. Համեմատաբար մեծ ֆոկուսային տարածություն թողեք, ինչպես նաև բավականին մեծ դիաֆրագմա (մոտավորապես 5,6), այնպես, որ լուսանկարի ֆոնը ֆոկուսից դուրս լինի:
  2. Օգտագործե'ք չափազանց զգայուն լուսանկարչական ժապավեն (օրինակ` 400 միավոր): Այդպիսի ժապավենի համար առաջարկվում է ոչ պակաս քան 1/125 վայրկյան պահելու տևողություն:
  3. Հնարավորին չափ բնական լուսավորություն օգտագործեք:
  4. Եթե թռչնին լուսանկարում եք մեծավանդակում, դուրս հանեք բոլոր ճյուղերն ու թառերը, բացի այն ճյուղից, որի վրա մտադիր եք լուսանկարել Ձեր թռչնին:
  5. Լուսանկարչական ապարատի եռոտանին տեղադրե՛ք նկարելու համար հարմար դիրքում: Օբյեկտիվը ուղղեք դեպի այն ճյուղը կամ կտամանը, որի վրա ցանկանում եք նկարել թռչնին: Թողեք լուսանկարչական ապարատը այդպիսի դիրքում` թռչնին հնարավորություն տալով համակերպվելու:
  6. Փորձե՛ք հնարավորին չափ խոշոր պլանով լուսանկարել թռչնին:
  7. Օգտագործե՛ք փականակի հեռակառավարման ձգանը կամ լուսանկարե՛ք թաքստոցից:
  8. Փորձե՛ք կտրուկ շարժումներ չանել և չաղմկել:
  9. Վայրի թռչուններ լուսանկարելու համար նրանց ուշադրությունը գրավե՛ք կտամանով: Այնուհետև հետևեք 5, 6, 7 և 8 կետերի առաջարկություններին:
  10. Զինվե՛ք համբերությամբ:

 Եթե դժվարանում եք լուսանկարել թռչուններին, կամ ցանկանում եք լուսանկարել  հեռադիտակի օգնությամբ, խորհրդի համար դիմեք «Հակոբյան բնապահպանական կենտրոն», կամ այցելեք www.acopiancenter.am/bimb :

Մեր հասցեն`

Ք. Երևան 0019

Մարշալ Բաղրամյան պող. 40,

Հայաստանի ամերիկյան համալսարան

«Հակոբյան բնապահպանական կենտրոն»

Հեռ. 010 512520

Էլ-հասցե: [email protected]

www.acopiancenter.am/bimb

Մրցույթի կոորդինատոր` Գայանե Աճեմյան