Ինչպես լուսանկարել հեռադիտակով Եթե ունեք հեռադիտակ, ապա կարող եք լուսանկարել շատ ավելի հեռվում գտնվող թռչնին: Դրա համար հարկավոր է 1. նախ հեռադիտակն այնպես ամրացնել, որ այն չշարժվի` ցանկալի է շտատիվի (եռոտանի) վրա: Իսկ եթե չունեք շտատիվ, ապա դրեք հեռադիտակը մի բարձր տեղ` մոտավորապես Ձեր դեմքի բարձրության, և ամրացրեք այն: 2. Ուղղեք հեռադիտակը կերամանին և ճշտեք ֆոկուսը, այնպես որ կերամանը հստակ երևա: 3. Այնուհետև մոտեցրեք ապարատի օբյեկտիվը հեռադիտակի օկուլյարին (տես նկարը)` համապատասխանեցնելով դրանք: 4. Հնարավորինս որակյալ նկար ստանալու համար ցանկալի է օկուլյարը ներսի կողմից պատել մեկուսիչ ժապավենով (իզոլենտ) կամ այլ հնարով կանխել լույսի անցանկալի թափանցումը: 5. Երբ ապարատի օբյեկտիվն ու հեռադիտակի օկուլյարը համապատասխանում են, կարող եք արդեն ապարատով ճշտել ֆոկուսը: ![]() 7. Եթե արդեն ունեք ցանկալի նկարը և այն թվային է, կարող եք մի փոքր աշխատել համակարգչով` ստացված նկարի շուրջը երևացող սև մասը կտրելու համար: 8. Երբ լուսանկարն արդեն պատրաստ է, ուղարկեք այն [email protected] կամ Ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պող. 40, Հայաստանի ամերիկյան համալսարան, «Հակոբյան բնապահպանական կենտրոն» հասցեով: 9. Չմոռանաք նշել Ձեր անունը, տարիքն ու հասցեն: Մաղթում ենք հաջողություն: |