Birds in My Backyard - How to Watch Birds

ԻՆՉՊԵՍ ԴԻՏԱՐԿԵԼ

Ինչպես լուսանկարելու ժամանակ, դիտարկման համար նույնպես պետք է տաք հագնվել և զինվել համբերությամբ:

Նախ խորհուրդ կտայինք ծանոթանալ թռչուններին` օգտվելով ուղեցույցի մեջ թվարկված թռչունների ցանկից և համապատասխան նկարներից:

Վերցրեք թուղթ և գրիչ և սկսեք գրանցել բոլոր այն թռչուններին, որոնք այցելում են Ձեր պատրաստած կերամանը` նկարագրելով նրանց և նրանց վարքը ամենայն մանրամասնությամբ և նշելով ժամը: Չմոռանաք նշել, թե ինչ կերաման եք պատրաստել, և թե ինչ է լցված այնտեղ:

Ստորև ներկայացնում ենք դիտարկման մի օրինակ: Բայց հիշեք, որ Ձերը կարող է լինել ամենալավը.

26.02.2006թ.

Պատրաստել եմ կտաման – տաղավար:
Կտամանի մեջ լցված է ցորեն, հացի փշուրներ
10:00 -Դիտարկման սկիզբ:
10:10 -Առջևի ծառի վրա սկսեցին հավաքվել ճնճղուկները: Սկզբում նրանց թիվը տասն էր:
10:20- Ճնճղուկների թիվը դարձավ քսան:
10:30 - Մի ճնճղուկ համարձակվեց մոտենալ, ցորեն ու հացի փշուրներ կտցահարեց և մի քանի վայրկյան հետո հեռացավ:
10:35 - Մոտեցան տասը ճնճղուկ: Կտցահարեցին ցորենը և հացի փշուրները: Մինչև 11:15 նույն ճնճղուկները մոտենում էին կտամանին, կտցահարում ցորենը, հացի փշուրները և հեռանում, նստում ծառի վրա:
11:20-Մոտեցավ մի շատ գեղեցիկ, պարանոցին սև և շագանակագույն օղակ ունեցող տատրակ: Ծանոթանալով կտամանի տարողությանը` կտցահարեց ցորենը և քսան րոպեից հեռացավ:

11:50 Դիտարկումն ավարտված է: