Սույն թվականի ապրիլի 9-ին, ամփոփվեցին «Թռչուններն իմ բակում» մրցույթի արդյունքները:
Հայաստանի ամերիկյան համալսարան էին հյուրընկալվել հայաստանի տարբեր մարզերից ավելի քան 60 դպրոցականներ՝ ստանալու իրենց պարգևները:
«Հակոբյան» բնապահպանական կենտրոնի տնօրեն Կարեն Աղաբաբյանը սիրով ողջունեց երեխաներին և անցավ արարողության ամենասպասելի մասին՝ մրցանակաբաշխությանը:
Երեխաները շունչները պահած սպասում էին իրենց անուններին, և ահա, վերջապես, բարձրաձայնվեցին.
լավագույն լուսանկար.
Առաջին մրցանակ – Կարեն և Մանաս Պետրոսյաններ, Գյ. Նորատուս,
Երկրորդ մրցանակ – Մանե Խաչատրյան, Ք. Ջերմուկ,
Երրորդ մրցանակ – Բաբկեն և Գեղամ Կարապետյաններ, Գյ. Նորատուս:
լավագույն նկար.
Առաջին մրցանակ – Լիանա և Ժորա Սարգսյաններ, Ք. Երևան,
Երկրորդ մրցանակ - Աննա Հակոբյան, Ք. Ջերմուկ,
Երրորդ մրցանակ - Կարեն և Մանաս Պետրոսյաններ, Գյ. Նորատուս:
լավագույն դիտարկում.
- Առաջին մրցանակ - Անի Մանուկյան և Արմինե Կիրակոսյան, Ք. Գյումրի, ( 1 ) ( 2 )
- Երկրորդ մրցանակ - Սիրարփի Չիբուխչյան, Ք. Երևան,
- Երրորդ մրցանակ - Թիվ 1 դպ.-ի 4-րդ դասարանի աշակերտներ, Ք. Ջերմուկ:
Շնորհվեցին նաև խրախուսական մրցանակներ.
ամենահումորային աշխատանքի համար – Արսեն Կարապետյան, Գոռ Ներսեսյան և Հարություն Գրիգորյան, Ք. Չարենցավան,
Կոլաժային աշխատանքների համար – Զովունու միջն. Դպրոց,
Ֆիլմ ներկայացնելու համար - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Ք. Երևան,
Հետաքրքիր բայց ուշացած նկարի համար – Միքայել Հովակիմյան, Ք. Երևան:
Հատուկ մրցանակներ շնորհվեցին «Արևորդու» կողմից.
Բնությանն ամեն դեպքում օգնելու համար – Փառանձեմ Հովակիմյան, Քնարիկ Ստեփանյան,
Ք. Սիսիան,
Լավագույն կերամանի համար – Հերմինե Վարդանյան և Մարիամ Խաչատրյան, Ք. Սիսիան,
Ամենագունավոր թռչնի նկարի համար – Արսեն Ղարիբյան, Գյ. Ուրծաձոր:
Միջոցառման վերջում, որպեսզի երեխաները վերադառնան ոչ միայն մրցանակներով, այլ նաև նոր գիտելիքներով, ցուցադրվեց մուլտֆիլմ օզոնի շերտի վերաբերյալ:
Միջոցառումից հետո մասնակիցներն այցելեցին «Հայաստան ծառատունկ» ծրագրի տնկարան, որտեղ ծանոթացան «նորածին» ծառերի հետ և սովորեցին, թե ինչպես փրկել նրանց կյանքը:
Առանձնահատուկ շնորհակալություններ մեր գործընկերներին մրցույթին աջակցելու համար.
«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ԳՐՔԻ ԵՎ ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ
(Հանրապետության հրպ., Կառավարական տուն 2, +374-10-568184), հաղթողներին գրենական պիտույքներ տրամադրելու համար,
Աշոտ Աթոյան, Ձկնորսական և տուրիստական պարագաների խանութի տնօրեն
(Փետակ, 159-160 տաղավար) հաղթողներին մրցանակներ տրամադրելու համար:
«Բյուրեղ» ընկերություն
(Արշակունյաց պող., շենք 18, +374-10-587587 ), աղբյուրի ջուր ապահովելու համար,